Քննարկվել են հարկային ու մաքսային բարեփոխումներին վերաբերող հարցեր

18.10.2016 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, որը ՀՀ է ժամանել ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Կարեն Կարապետյանը կարեւորել է Երեւանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն եւս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ եւ ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է:

Կունիո Միկուրիան էլ նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա:

Դիտում՝ 2977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai