Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը FMO-ից $15 մլն վարկ է ներգրավել

18.10.2016 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունից (FMO) $15 մլն վարկ է ներգրավել:
 
Վարկային համաձայնագիրը կնքվել է Նիդեռլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կազմակերպած «Ֆինանսների ապագան» կոնֆերանսի շրջանակում:

Ինչպես հայտնել են բանկում, այս ֆինանսավորումն ուղղվելու է Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:

«Նշված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կամ նրա մի մասը կարող է լինել ինչպես դոլարով, այնպես էլ դրամով: Սա բանկի եւ FMO-ի միջեւ առաջին ուղիղ համագործակցության համաձայնագիրն է»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ FMO-ի հետ սկսել են համագործակցել 2012-ից՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ կնքված տեղական արժույթով վարկի շրջանակում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու:

FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը 46 տարի շարունակ ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Շուրջ 85 երկրում €8,9 մլրդ-ի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է:

Դիտում՝ 6033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai