«Իդրամ»-ի միջոցով հնարավոր է առցանց մարել Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկերը

17.10.2016 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» վճարային համակարգի եւ Պրոմեթեյ Բանկի համագործակցության արդյունքում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկերի առցանց մարումներ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում:

«Ծառայությունը մեծապես հեշտացնում է վարկերի պարբերական մարման գործընթացը Պրոմեթեյ Բանկի վարկառուների համար՝ հնարավորություն ընձեռելով փոխանցումներն իրականացնել «Իդրամ» համակարգի լայն ցանցով՝ օրվա ցանկացած պահին, իրական ռեժիմում»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունում տեղեկացրել են, որ դոլարային վարկերի մարումն իրականացվում է դրամով՝ հաշվարկված տվյալ պահին բանկի տրամադրած փոխարժեքով:

Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկերի վայրկենական մարումները հնարավոր է իրականացնել «Իդրամ»-ի կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ»-ի բջջային դրամապանակով, շուրջ 30 մասնաճյուղերում եւ 150 տերմինալներով:

Ընկերությունում ընդգծել են, «Իդրամ» համակարգի միջոցով Պրոմեթեյ Բանկի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին:

Բանկը վարկերի առցանց մարումներն ընդունում է նաեւ հանգստյան օրերին, որը հաշվառվում է հաջորդ աշխատանքային օրը:

Դիտում՝ 8236
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo