Պետք է բացառել հովանավորչությունը, ասել է ՊԵԿ նախագահը

17.10.2016 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է վեր հանել եւ բացառել հովանավորչությունը, եւ անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում:

Այս մասին ՊԵԿ նախագահն ասել է իր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ ներկայացնելով համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները:

Նա հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել եւ գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը` նշելով, որ կոմիտեի ջանքերն ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։

Վարդան Հարությունյանը կարեւորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը:

«Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը` հորդորելով ՊԵԿ աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության եւ բյուջեի եկամուտների ապահովման:

ՊԵԿ ղեկավարի խոսքով` պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել եւ պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը:

«Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական եւ նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի»,- նշել է  Վարդան Հարությունյանը:

Դիտում՝ 2887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai