Հայաստանը պետպարտքի ցուցանիշով 3-րդն է ԱՊՀ-ում

14.10.2016 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշով (46,6%) երրորդ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում:

Այս մասին են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի` աշխարի 138 երկրների պետական պարտքի վերաբերյալ տվյալները` 2015թ. դրությամբ:

ԱՊՀ երկրների թվում պետական պարտք/ՀՆԱ ամենամեծ ցուցանիշն արձանագրել է Ուկրաինան (80,2%), իսկ երկրորդ տեղում Ղրղըզստանն (68,8%) է: Հաջորդը Մոլդովան է`42% ցուցանիշով, այնուհետ՝ Ադրբեջանը` 36,1%, Տաջիկստանը` 35,9%, Ղազախստանը` 23,3% եւ Ռուսաստանը` 17,7%:

Բելառուսի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի մասին տվյալները բացակայում են:

Պետական պարտքի եւ ՀՆԱ-ի ամենամեծ հարաբերակցությունը գրանցել է Ճապոնիան (248,1%): Նրան հաջորդում են Հունաստանը (178,4%), Լիբանանը (139,1%), Իտալիան (132,6%) եւ Պորտուգալիան (128,8%):

Դիտում՝ 4087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai