Գյուղնախարար. Պետք է ստեղծել մրցունակ եւ եկամտաբեր արժեքներ

14.10.2016 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ պետք է ստեղծել արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն:  

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ (հոկտեմբերի 16-ին) ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար կազմակերպված ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ այցելության ժամանակ:

Միջոցառմանը ներկա են եղել ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն:

Նախարարի խոսքով` Հայաստանն ունի բավարար ներուժ  իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում` տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով:

«Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն,  սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու եւ դիմացկուն`  պահպանելով հայկական համային հատկանիշները: Այս հարցում հատկապես կարեւոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում, ցավոք, ունենք լավ մասնագետների պակաս»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Դիտում՝ 4077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai