Հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն

13.10.2016 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը՝ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի անցկացման հետ:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մասնավորապես փակ կլինեն հետեւյալ հատվածները՝

Ժամը 08:00-10:00-ը եւ ժամը 12:00-14:00-ը՝ Հանրապետության հրապարակ «Արմենիա Արմենիա» հյուրանոցային համալիրի մոտից - Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-17:30-ը՝ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-19:00-ը՝ Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչեւ Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։

Դիտում՝ 3549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo