Վարչապետը «օպտիմալացումը» փոխարինեց «կտրուկ կրճատում»-ով

13.10.2016 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ քաղաքաշինության նախարարության վերակազմավորման ընթացքում տարընթերցումներից խուսափելու նպատակով «օպտիմալացում» բառը պետք է փոխարինել «կտրուկ կրճատում»-ով:

«Գնում ենք ՊՈԱԿ-ների կրճատման ճանապարհով՝ հրաժարվելով անհասկանալի գործառույթներից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է հնգօրյա ժամկետում զեկուցել կրճատումների հստակ տվյալների մասին:

Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Դիտում՝ 3285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai