Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

12.10.2016 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում:

Կարեն Թամազյանը 2013թ. սեպտեմբերի 5-ից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 30-ին Վանաձորում:

1991-1996 թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1996-1999 թթ.` Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 2006-2008 թթ.` Հյուսիսային համալսարանում: Ստացել է տնտեսագետի եւ իրավաբանի որակավորումներ:

Կարիերան սկսել է 1990թ. Կիրովականի «Ավտոմոտիկա» գործարանում` որպես էլեկտրական սարքերի հավաքողի աշակերտ, էլեկտրական սարքերի 1-ին կարգի հավաքող:

1995թ. ապրիլից նոյեմբեր աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում` սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու:

1996թ. մայիսից օգոստոսն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական:

1999թ. փետրվարից մինչեւ սեպտեմբեր եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տրանսպորտի, կապի եւ ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ:

1999-2002 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի եւ խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ:

2002-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման եւ արժութային կարգավորման վարչության պետի, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի պաշտոնը:

2007-2008 թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական  եւ «Գլաձոր» համալսարաններում:

2011-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը: 

Դիտում՝ 3572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai