Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից

11.10.2016 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Պավել Սաֆարյանն ազատվել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Պավել Սաֆարյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. մայիսի 19-ից:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ. ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում` որպես տնտեսագետ:

1982 -1990 թթ. շարունակել է աշխատել ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում`զբաղեցնելով տնտեսագետի, ավագ տնտեսագետի եւ գիտաշխատողի պաշտոններ:

1984 - 1989 թթ. համատեղության կարգով դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական եւ մանկավարժական ինստիտուտներում:

1990-1991 թթ. աշխատել է ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովում` որպես ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, իսկ այնուհետեւ` բաժնի պետ:

1991-1994 թթ. զբաղեցրել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը:

1994-1997 թթ. աշխատել է որպես ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար:

1997-2001 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի, 2001-2008 թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնները:

Դիտում՝ 3361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai