Facebook
Google Extention
RSS
Երեքշաբթի, Դեկտեմբեր 06

Նորություններ

 

ՀՀ նախագահը հանդիպել է Լիդիանի եւ Կոնտուր Գլոբալի ղեկավարներին

 
 Երեքշաբթի 11 Հոկտեմբեր 2016
Photo: ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի եւ «Կոնտուր Գլոբալ» ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Սերժ Սարգսյանի եւ Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաեւ համայնքների եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա:

Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար:

Ժոզեֆ Բրանդտի հետ ՀՀ նախագահը քննարկել է Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները եւ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  14609
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա