Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Նորություններ

 

Թեհրանում կայացած հայկական էքսպոն գործնական արդյունքներ է տվել

 
 Երկուշաբթի 10 Հոկտեմբեր 2016
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը անցկացված Armenia Expo 2016 հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով։  

Ինչպես հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից, նախատեսված 80-ի փոխարեն ցուցահանդեսին մասնակցել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություն, որի շուրջ կեսը իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ է ձեռք բերել:

«Հայկական ընկերությունները ցուցահանդեսում շատ հաջող արդյունքներ արձանագրեցին։ Արտահանման շուրջ երկու երկրների տարբեր կազմակերպությունների միջեւ բանակցություններ են ընթանում օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի արտահանման ուղղությամբ։ Արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի ֆիրմային խանութ կբացվի։ Բանկային ոլորտի ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։
 
Banks.am-ը ցուցահանդեսի մասնակից ֆինանսական կազմակերպություններից ավելի վաղ պարզել էր, թե ինչ ծառայություններ են ներկայացնելու էքսպոյին եւ ինչ ակնկալիքներ ունեն դրանից:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  15239
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա