Առէկսիմբանկը ճապոնական JCB քարտերի էքվայրինգ կիրականացնի

06.10.2016 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ:

Ինչպես նշել է Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, սա կարեւոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում եւ եւս մեկ քայլ է բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ:

«Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգն առաջատար տեղ է զբաղեցնում Visa եւ MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների եւ գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես` դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ եւ Հոնկոնգ»,- նշել է նա:

Ռուբեն Խաչատրյանը վստահեցրել է, որ բանկի հաճախորդներն «արժանվույնս կգնահատեն վճարային համակարգի առաջարկած ծառայության բարձր մակարդակը»:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հայաստանում քարտային բիզնեսի հիմնադիրն է` մինչ օրս մնալով տվյալ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Բանկը միջազգային Visa, MasterCard եւ АrCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ է: Visa համակարգի կողմից առաջինն է Հայաստանում հավաստագրվել համացանցում էքվայրինգ իրականացնելու համար:  Բանկն առաջարկում է քարտային բիզնեսի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:   

JCB-ն միջազգային վճարային համակարգ է, որը հիմնադրվել է 1961թ. Ճապոնիայում: Ներկայում աշխարհում գործում է ավելի քան 95,6 մլն JCB քարտապան եւ 31,1 մլն-ից ավելի JCB քարտեր ընդունող առեւտրի եւ սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում, իսկ JCB քարտերով իրականացվող գործարքների տարեկան շրջանառությունը 2015թ. կազմել է $205,2 մլրդ:

Դիտում՝ 16301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo