ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչեւ տարեվերջ կներդնի մոբայլ բանկինգի ծառայություն

30.09.2016 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ առեւտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինն այսօր ասել է, որ բանկը մինչեւ տարեվերջ նախատեսում է գործարկել մոբայլ բանկինգի ծառայությունը, որը, սակայն, չի հանգեցնի մասնաճյուղային ցանցի կրճատմանը:

Այս մասին Իվան Տելեգինն ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ Յուրի Գուսեւի եւ ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:

Նա ընդգծել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար խիստ կարեւոր է հաճախորդներին առաջարկել բարձրորակ սպասարկում` հավելելով, որ այս նպատակով իրենք շարունակում են զարգացնել հեռահար սպասարկման ծառայությունները:

«Բանկն ունի մեծ թվով հաճախորդներ, որի պատճառով մասնաճյուղերում գոյանում են հերթեր: Մեզ համար կարեւոր է պահպանել հաճախորդների այդ բազան` սպասարկման որակի բարձրացման հաշվին»,- ասել է Իվան Տելեգինը:

Դիտում՝ 13010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai