Վարչապետը բանկային համակարգից ակնկալում է «գործնական լուծումներ»

27.09.2016 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարեւորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը եւ ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաեւ ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը եւ ներդրումների ներգրավմանը:

«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները եւ սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք՝ նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Բացի այդ, գործադիրի ղեկավարն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր եւ միջին բիզնեսը՝ այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը: 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը: 

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները եւ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման եւ տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Դիտում՝ 4395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai