Արծվիկ Մինասյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրը

23.09.2016 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ ինքը շարունակում է կատարել նախարարի իր պարտականությունները, եւ «հրաժարական տալու խնդիր չկա»:

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Նրա խոսքով` ըստ Սահմանադրության՝ կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի՝ նախարարը նշանակված է, թե ոչ։

«Ես կշարունակեմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչեւ կձեւավորվի նոր կառավարությունը։ Որեւէ պաշտոն մեզ համար (Դաշնակցության – խմբ.) ինքնանպատակ չէ, եւ մեր համաձայնագրի հիմնական նպատակն է բոլոր ուղղություններով գրանցել առաջընթաց։ Մենք ստանձնել ենք կառավարության գործի ամբողջական պատասխանատվություն, եւ կապ չունի, թե որտեղ ենք այդ պահին պաշտոնավարում»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին՝ նա ասել է, որ որեւէ լարվածություն կամ կոնֆլիկտ չկա։

Մյուս կողմից, Արծվիկ Մինասյանը չի հերքել, որ վարչապետն այս պաշտոնում «այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»:

«Ես պաշտոնն ամեն գնով պահելու ամբիցիա չունեմ, եւ իմ նպատակն է` նպաստել երկրի տնտեսության առաջանցիկ զարգացմանը նպաստող խնդիրների լուծմանը»,- նկատել է նախարարի պաշտոնակատարը:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ինքն արդեն մի շարք առաջարկներ ունի «տարբեր ուղղություններից», սակայն քանի որ իրեն առաջադրել է ՀՅԴ-ն,  հարցը պետք է քննարկվի կուսակցության գերագույն մարմնում:

Դիտում՝ 3564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai