Տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է

20.09.2016 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2,4% տնտեսական ակտիվություն:

Նշենք, որ ցուցանիշի անկումը սկսել է դեռեւս մայիսից, երբ տնտեսական ակտիվությունը 6%-ից աստիճանաբար նվազեց` հատելով 3%-ի սահմանը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4,1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,5%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 8%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,5%-ի չափով: 2016թ. հունվար-օգոստոսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,6%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 4,6%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 2,1%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 18,9%-ով:

Դիտում՝ 3158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai