Իրանն ու ՀՀ-ն կբանակցեն գազի մատակարարումն ավելացնելու շուրջ

20.09.2016 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ասել է, որ Իրանն ու Հայաստանը կբանակցեն դեպի ՀՀ գազի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Այս մասին դեսպանն ասել է Երեւանում կայացած «Հայաստանը` որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովի ընթացքում, որն իրականացվել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակում:

Սեյեդ Քազեմ Սաջադի խոսքով` առաջիկայում նախատեսվում է Իրանի նավթի նախարարի այցը Հայաստան, որի ժամանակ կողմերը կքննարկեն այս հարցը` որոշելով «անել այն, ինչն օգտակար ու բարենպաստ կլինի Հայաստանի համար»:

«Իրանն ու Հայաստանը մոտ հարեւաններ են, ուստի պետք է բարձրացնել վերջինիս դերը Իրանը ԵԱՏՄ շուկային կապելու գործում՝ աշխատելով վերացնել առկա խոչընդոտները: Բացի այդ, Իրանն ունի շուրջ 80-միլիոնանոց շուկա` լի համագործակցության տարբեր հնարավորություններով, որոնց իրագործումից կշահի նաեւ Հայաստանը»,- ընդգծել է դեսպանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իրատեսական է համարել Հայաստանի` Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում կամուրջ դառնալու հեռանկարը:

«Հայաստանի հիմնական առավելությունն այս պարագայում Իրանի հետ ուղղակի սահման ունենալն է, ինչպես նաեւ հաճախ եւ երկարատեւ գործարար շփումները, որոնց հաշվին մեր իրանցի գործընկերները լավ պատկերացում ունեն հայաստանյան շուկայի վերաբերյալ, իսկ մենք` իրանական: Դա է պատճառը, որ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների հետ կապված քննարումներում ակտիվորեն ներգրավված է Հայաստանը, որոնց մի մասը տեղի է ունենում Երեւանում»,- նշել է նա:

Դիտում՝ 9115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai