Դիլիջանում կայացել է մակրոտնտեսական մոդելավորման միջազգային համաժողով

19.09.2016 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 15-16-ը  տեղի է ունեցել կենտրոնական բանկերի մակրոտնտեսական մոդելավորման 19-րդ համաժողովը:  
 
Ինչպես հայտնել են ԿԲ-ում, համաժողովը համախմբել է ավելի քան 120 մասնակցի: Դասախոսել են Նորթվեսթերն համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Քրիստիանոն, Ջոն Հոփկինս համալսարանից՝ Քրիսթոֆեր Քերոլը, Ֆրանսիայի բանկից՝ Միշել Ժուլիարդը եւ Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)՝ Դուգլաս Լաքստոնը:

«Համաժողովի նպատակն էր քննարկել մակրոտնտեսական մոդելավորմանն առնչվող հարցեր, այդ թվում` ֆինանսական լարվածությունը դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելավորման մեջ (DSGE), Դայնար (DYNARE) համակարգի վերջին զարգացումներին առնչվող հարցերը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանն ուսումնասիրման համար մոդելների ստեղծման նոր հնարավորությունները»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Դիտում՝ 3330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai