2016-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 մլն դրամ է տրամադրել Ուռուցքաբանության կենտրոնին

19.09.2016 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ:

«Կարեւոր է աջակցել մեր տաղանդավոր բժիշկներին՝ անհրաժեշտ սարքավորումների ապահովման միջոցով, որպեսզի նրանք կարողանան անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը եւ հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում եւ ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, եւ թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար եւ ոչ բոլորին է հասանելի»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010-ից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին բուժսարքավորումներով համալրելու նպատակով, այդ թվում՝ 60 մլն դրամը՝ 2016թ. ընթացքում:

Դիտում՝ 15458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai