Կգործեն Բրյուսել-Երեւան ուղիղ չվերթներ

14.09.2016 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությունն այս տարվանից կիրականացնի Բրյուսել-Երեւան-Բրյուսել ուղիղ չվերթներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Բելգիայի արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ եւ գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոն նախօրեին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին է հանձնել բելգիական քաղավիացիայի համապատասխան դիմումը:

Ժան-Արտուր Ռեժիբոն ընդգծել է, որ չվերթի բացման նախաձեռնությունը հայկական կողմինն է:

Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության կավելացվի թռիչքների հաճախականությունը:

Դիտում՝ 17666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai