Պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են

07.09.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. օգոստոսին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,8% գնանկում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի եւ կաթնամթերքի էժանացումը:

Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 12%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 8,5% գնանկում:

Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,7%, իսկ այս տարվա հուլիսի համեմատ`5,2% գնանկում:

Կաթնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 3,5%-ով, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ 1%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 3,9%, իսկ այս տարվա հուլիսի համեմատ`1% գնանկում:

Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0,3%, հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, այլ մթերքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,1% գնանկում:

Ձվի հանրապետական միջին գինն օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 12,7%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 18,8%-ով:

Շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4,4%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 2%-ով:

Մսամթերքը 2015թ. օգոստոսի համեմատ էժանացել է 4,3%-ով, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ թանկացել 0,1%-ով:

Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի 0,1% գնաճ, իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գները մնացել են անփոփոխ:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում օգոստոսին արձագրվել է գնանկում 0,7%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում գրեթե չեն փոփոխվել:

Նախորդ ամսվա համեմատ գրանցվել է դիզելային վառելիքի 0,2% գնաճ, իսկ բենզինի գները մնացել են անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա օգոստոսին հուլիսի նկատմամբ նվազել են 0,5%-ով, իսկ 2015թ. օգոստոսի նկատմամբ՝ 1,9%-ով:

Դիտում՝ 3406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai