Հայազգի Սարկիսովները` Forbes-ի ՌԴ ամենահարուստ ընտանիքների ցանկում

26.08.2016 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների 2016թ. վարկանիշը, որտեղ ներառվել են նաեւ ազգությամբ հայ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները:

Սարկիսով եղբայրները, որոնց պատկանում է «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60%-ը, զբաղեցրել են վարկանիշի 6-րդ հորիզոնականը` $1,4 մլրդ ընդհանուր կարողությամբ:

«Սարկիսով ընտանիքի կարողության զգալի մասը կազմում է արտասահմանում նրանց ունեցած անշարժ գույքը, այդ թվում` հողակտոր Մոնակոյում, երեք բնակարան Լոս-Անջելեսում, Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատի շենքը, առանձնատուն Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում եւ Վիլնյուսում»,- գրում է ամսագիրը:

Forbes-ի վարկանիշային ցուցակն այս տարի գլխավորել են Գուցերիեւները, որոնց կարողությունը գնահատվել է $9,8 մլրդ: Ընտանիքին է պատկանում «Ռոսնեֆտի», «Նեֆտիսե» ընկերությունների բաժնետոմսերի շուրջ 70%-ը:

Վարկանիշի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում Ռոտենբերգներն ու Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւ եղբայրներն են`համապատասխանաբար $2,8 մլրդ եւ $2,5 մլրդ կարողությամբ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի թոփ-10 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունն ամսագիրը գնահատել է $25 մլրդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 40%-ով:

Դիտում՝ 13135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai