Երեւանում քննարկվել են հայ-չինական առեւտրատնտեսական կապերը

23.08.2016 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում օգոստոսի 22-ին կայացել է առեւտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը:

Ինչպես հայտնել են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նիստը նախագահել են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ու Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։

Նիստի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, երկկողմ առեւտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, նորարարական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել ձեռքբերված արդյունքները։

Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է 2017-ին Պեկինում:

 

Դիտում՝ 3510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai