Կոնվերս Բանկը նոր ղեկավար ունի

22.08.2016 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արթուր Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի պաշտոնում:

Այս մասին նշված է բանկի պաշտոնական կայքում:

Արթուր Հակոբյանը 2000-2014 թթ. աշխատանքային գործունեություն է ծավալել ՀՀ բանկային համակարգում:

2000թ. հունվարից մինչեւ 2002թ. մայիսը եղել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչեւ 2006թ. օգոստոսն աշխատել Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։

2006թ. հոկտեմբերից աշխատել է Արարատբանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009թ. մինչեւ 2012թ.` նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլին եղել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։

2014-2016 թթ. «Դիլիջան ինտերնեշնլ սքուլ պրոփերթիզ» եւ «Դիլիջան դեվելոփմենթ» հիմնադրամների գործադիր տնօրենն է եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավարը։

2014-2016թթ․սովորել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ստացել գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի պաշտոնը 2009թ. դեկտեմբերից մինչեւ վերջերս զբաղեցնում էր Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 64220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai