Ղեկավարության փոփոխություն Հայէկոնոմբանկում

10.08.2016 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի որոշմամբ՝ Արմեն Նալջյանը, որը մինչ օրս զբաղեցնում էր բանկի Վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում:

Ինչպես Banks.am-ին հայտնել են Հայէկոնոմբանկում, բանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Արամայիս Գալստյանը:

Արամայիս Գալստյանը ծնվել է 1986թ.: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը (ք. Գյումրի):

Հայէկոնոմբանկում աշխատում է 2008-ից: 2016թ. հուլիսի 20-ից զբաղեցնում էր բանկի Տեխնոլոգիաների եւ անվտանգության գծով տնօրենի տեղակալի, Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:

Դիտում՝ 35720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai