Ծիրանի արտահանումը նվազել է

28.07.2016 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 18,3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20,2 հազ. տոննայի համեմատ (-9,4%):

Ինչպես տեղեկացրել են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան եւ Բելառուս։

Հիշեցնենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս տարի ակնկալվում էր ծիրանի ցածր բերք, սակայն գյուղատնտեսության նախարարությունն ավելի ուշ հայտարարեց, որ այդ կանխատեսումներն իրական չեն, եւ ակնկալվում է ավելի քան 60 հազ. տոննա ծիրանի բերք: Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը կազմել էր 116 հազ. տոննա:

Դիտում՝ 3733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai