Առաջին կիսամյակում 11 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել

28.07.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. առաջին կիսամյակում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հավաքագրել է ավելի քան 511,3 մլրդ դրամ հարկ, ինչը 2,2%-ով կամ 11 մլրդ դրամով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ կառավարության սահմանած ցուցանիշի կատարողականն առաջին կիսամյակում կազմել է 98%` 2015թ. առաջին կիսամյակի 96%-ի փոխարեն:

Մուտքերի 76,8%-ն ապահովել են հարկային մարմինները, իսկ 23,2%-ը` մաքսային մարմինները: Հատկանշական է, որ վերջիններիս կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 15,9%-ով:

Արմեն Ալավերդյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ ցուցանիշի անկումը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով:

«Անցյալ տարվա համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը հունվար-հունիսին նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4,5 մլրդ դրամով: Միեւնույն ժամանակ, ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3,3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք»,- փաստել է նա:

Հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմինների կողմից ապահովվել է 33,2 մլրդ դրամով կամ 9,2%-ով ավելի շատ եկամուտ:

Դիտում՝ 2948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai