Շիրակի գործարարներն իրազեկվածության խնդիր ունեն, ասել է նախարարը

27.07.2016 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ Շիրակի մարզի գործարարներն ունեն իրազեկվածության խնդիր:

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է նախօրեին Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, այցի հիմնական նպատակը մարզի տնտեսական ներուժին ծանոթանալն է, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների շուրջ տեղի գործարարների հետ հանդիպման եւ քննարկումների անցկացումը:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ գործարար միջավայրում առկա են մի շարք հնարավորություններ՝ հարկային, մաքսային արտոնություններ, ազատ տնտեսական գոտիներ կամ դրանց հավասարեցված արդյունաբերական հատուկ գոտիներ, որոնցից մարզի ձեռնարկատերերը լիարժեք չեն օգտվում:

Նա հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է անել ամեն ինչ՝ Շիրակի մարզի տնտեսական արդյունքները բարելավելու համար:

Նախարարը շրջայց է կատարել մարզի մի շարք ձեռնարկություններում` Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա, Գյումրիի անալիտիկ սարքերի գործարան, «Արմտեքս գրուպ» ընկերություն, այցելել ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի մասնաճյուղ, ինչպես նաեւ հանդիպել գործարարների հետ:

Դիտում՝ 3418
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai