ՌԴ կոնյակի 1-ին մատակարարը փաստացի ՀՀ-ն է, պաշտոնապես՝ Վրաստանը

27.07.2016 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը 2016թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 1,1 մլն լիտրի:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով Ալկոհոլի դաշնային եւ տարածաշրջանային շուկաների հետազոտական կենտրոնի տվյալները, տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանին բաժին է ընկնել արտասահմանից դեպի Ռուսաստան կոնյակի մատակարարման 48,1%-ը:

«Դեպի Ռուսաստան կոնյակի ներմուծման առաջատարը վերջին տարիներին եղել է Հայաստանը, որին 2010-2014 թթ. բաժին է ընկել շուկայի ավելի քան 50%-ը: Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքով այս երկրից ներկրվող կոնյակը դադարել է համարվել ներմուծում, մինչդեռ փաստացի Հայաստանը շարունակում է լինել արտասահմանյան կոնյակի խոշորագույն մատակարարը դեպի Ռուսաստան»,- նշել է հետազոտական կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը:

Ռուսաստանյան «Բրիստոլ» խանութների ցանցի տնօրենն էլ նշել է, որ վերջին շրջանում ռուբլու արժեզրկումը հանգեցրել է արտասահմանյան կոնյակի շուրջ 20% թանկացմանը, ինչի հետեւանքով միջին գնային սեգմենտի արտադրողները, այդ թվում՝ Հայաստանն ու Վրաստանը (միջինում 400-600 ռուբլի մեկ շշի դիմաց), գրավել են շուկայում եվրոպական թանկարժեք կոնյակի տեղը:

Փորձագետների խոսքով՝ ֆրանսիական կոնյակը Ռուսաստանում կրկնակի թանկացել է՝ կազմելով միջինում 3000 ռուբլի՝ 0.7 լ շշի դիմաց, ինչը հանգեցրել է այս երկրից կոնյակի ներմուծման մոտ 12%-ով կրճատմանը:

Դիտում՝ 13907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai