ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումները

26.07.2016 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հուլիսի 21-ից վերսկսել է քարտից քարտ փոխանցումները Visa Direct համակարգի միջոցով՝ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ մյուս տեղական եւ միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերի միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, փոխանցումները հնարավոր է իրականացնել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով:

Ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել 4 արժույթներով՝ դրամով, ռուբլիով, դոլարով եւ եվրոյով, իսկ տեղական այլ  բանկերի կողմից թողարկված քարտերին՝ դրամով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն փոխանցումը ստացողի քարտի համարը:

Այլ բանկերի (տեղական եւ միջազգային) կողմից թողարկված քարտերին փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է  նախապես տրամադրել է ՎՏԲ-Հայաստան Բանկին փոխանցում ստացողի անունը, ազգանունը եւ քարտի 16-նիշանոց համարը հետեւյալ տարբերակներից մեկով՝

- Ուղարկել հաղորդագրություն 2700 հեռախոսահամարին` նշելով ստացողի տվյալները հետեւյալ ձեւաչափով. C2C 5450570001075245 AVAG AVAGYAN

- Տրամադրել նույն տվյալները՝ բանկի օպերացիոն ժամերին զանգահարելով Call Center 8787 հեռախոսահամարով  կամ զանգահարելով Պրոցեսինգի բաժին (+374 10) 56 07 08 հեռախոսահամարով՝ օպերացիոն ժամերից դուրս:

- Նույն տվյալները տրամադրել մասնաճյուղի աշխատակցին բանավոր՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ:

«Դրամային փոխանցումը հասանելի կլինի ստացողին մի քանի րոպեից մինչեւ 2 բանկային օրվա ընթացքում՝ կախված ստացողի քարտը սպասարկող բանկի տեխնիկական հնարավորություններից: Յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0,9%-2%-ը»,- նշել են բանկում:

Դիտում՝ 14539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai