ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում կին ձեռներեցներին

26.07.2016 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 2015թ. սկսել է «Գործարար կանայք» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում գործունեություն ծավալող կին ձեռներեցների համար իրականացնում է խորհրդատվական բազմաբնույթ ծրագրեր:  

Ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական Միության, Շվեդիայի եւ Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի 2016թ. հաջողված նախագծերից է Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող «Ֆարմա-Սթար» ՍՊԸ դեղատների ցանցին մարդկային ռեսուրսների կառավարման նոր քաղաքականություն մշակելու խորհրդատվական աջակցությունը:

Հիմնադրվելով 2009թ. կին գործարարի կողմից՝ «Ֆարմա-Սթար» ՍՊԸ-ն  իր գործունեությունը սկսել է որպես մարզում գործող դեղատուն եւ  կարճ ժամանակահատվածում զարգացել դեղագործական արդյունաբերությունում՝ ներմուծելով մեկանգամյա оգտագործման բժշկական բարձրորակ պարագաներ:

Այժմ կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի, մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների, ինչպես նաեւ էսթետիկ բժշկության սարքավորումների մանրածախ եւ մեծածախ վաճառքով:

Ընկերության նման սրընթաց աճը հանգեցնում է մի շարք կազմակերպչական խնդիրների. մարդակային ռեսուրսների կառավարման հստակ եւ ձեւայնացված ընթացակարգերի բացակայության արդյունքում ընկերությունը բախվում է աշխատակիցների բավարարվածության մակարդակի եւ մոտիվացիայի նվազման հետ, որն իր հերթին բերում է ընկերության սպասարկման որակի եւ վաճառքների ծավալների  անկման: Այսպիսով առաջանում է կառավարման նախնական օրգանական ոճը գրավոր ընթացակարգերի, աշխատանքի հստակ նկարագրեր ներառող մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության վրա հիմնված  ավելի համակարգված մոտեցմամբ փոխարինելու անհրաժեշտություն:

Հաշվի առնելով «Ֆարմա-Սթար» ՍՊԸ-ի պահանջմունքները՝ ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում «Գործարար կանայք» ծրագիրը հնարավորություն է տալիս ընկերությանն օգտվել կառավարման խորհրդատուի ծառայություններից, ինչն օգնում է բարելավել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարումը:

Ընկերության կազմակերպչական խնդիրներն ախտորոշելու նպատակով ծրագրի կառավարման խորհրդատուի կողմից իրականացվում է կազմակերպության համընդհանուր գնահատում մարդկային ռեսուրսների տեսանկյունից, եւ կատարվում է SWOT վերլուծություն, գործողությունների շղթան արտացոլելու համար ստեղծվում է կազմակերպության գծապատկերը, այնուհետեւ՝ արդիականացվում հավաքագրման գործընթացը՝ նախապատրաստելով աշխատանքի մանրամասն նկարագիր յուրաքանչյուր հաստիքի համար:

Ծրագրի շրջանակում  ընկերության աշխատակիցներն անցնում են վաճառքի եւ սպասարկման ոլորտի համապատասխան վերապատրաստման դասընթացներ, կառավարման խորհրդատուի կողմից մշակվում է ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման կորպորատիվ կանոնների, խրախուսումների եւ պարգեւատրումների համակարգ՝ ներառվելով ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ձեռնարկում:

«Մեր ընկերության մարդկային ռեսուրսների նոր քաղաքականության շնորհիվ աշխատակիցների բավարարվածության մակարդակի զգալի աճ է գրանցվել՝ մինչեւ  35%: Գործընթացների կառավարման փորձագետ, տեղական խորհրդատուի օգնությամբ մեզ հաջողվել է մեկ տարվա ընթացքում 25%-ով բարձրացնել մեր աշխատակիցների արտադրողականությունը, բարձրացել է նաեւ ընկերության  հաճախորդների բավարարվածության մակարդակը եւ շրջանառությունը»,- նշել է «Ֆարմա-Սթար» ընկերության տնօրեն Գոհար Վարդանյանը:

Նա հավելել է, որ Խորհրդատվական ծրագրի հետ համագործակցության փորձը հաջող էր, ուստի «Ֆարմա-Սթար» ընկերությունը սեփական բիզնեսի կայուն զարգացման նպատակով շարունակել է աշխատել ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի հետ՝ որպես խորհրդատու ընտրելով միեւնույն մասնագետին:

«Ֆարմա-Սթար» ՍՊԸ-ի տնօրենը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» թիմի կողմից կազմակերպված կին ձեռներեցների համար նախատեսված Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման երկու դասընթացի:

ՎԶԵԲ-ը միջազգային զարգացման բանկ է, որի նպատակն է ապահովել շուկայական տնտեսությունների առաջընթացը եւ խթանել մասնավոր հատվածի ու ձեռներեցության զարգացումն ավելի քան 30 երկրում: ՎԶԵԲ-ը պատկանում է 65 պետության, Եվրոպական Միությանն ու Եվրոպական ներդրումային բանկին:

Կառույցի գործունեությանը հնարավոր է հետեւել պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի էջերում՝ Facebook, Instagram, Twitter եւ YouTube:

Դիտում՝ 30345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai