ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում կոոպերատիվների զարգացմանը

26.07.2016 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստել են ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը:

Այս մասին նախարարն ասել է նախօրեին Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի հետ հանդիպմանը:

Գյուղնախարարը կարեւորել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ վերջինս կշարունակի աջակցել Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանը՝ այս համատեքստում կարեւորելով նորաստեղծ կոոպերատիվներին սատարման անհրաժեշտությունը:

«Կոոպերացիան մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական գրավականն է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել այս շարժման խթանման եւ նոր կոոպերատիվների ձեւավորման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Ջոն Բարքերը տեղեկացրել է, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ առաջիկա ծրագրերն առավելապես ուղղված կլինեն փոքր տնտեսությունների խթանմանն ու պարենային անվտանգության ապահովմանը:

ԵՄ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս ծրագրերի շնորհիվ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում կոոպերացիայի խթանման համար՝ տեղեկացնելով, որ Երեւանում անցկացվող ամենամյա «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնին այս տարի կմասնակցեն նաեւ ԵՄ ծրագրերի շրջանակում ստեղծված կոոպերատիվները:

Դիտում՝ 2868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai