ՀՀ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից ակնկալվում է յոթակի օգուտ

25.07.2016 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներդրված $1-ը յուրաքանչյուր շահառուի կյանքի ընթացքում կարող է առաջացնել $7,1-ի օգուտ:

Այս մասին են վկայում Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ «ՄաստերՔարդ» ընկերության համատեղ վերլուծության արդյունքները:

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում ծրագրից ակնկալվող օգուտը զգալիորեն գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը ($5,5):

«Գիտական փորձը ցույց է տալիս, որ դպրոցներում սննդարար կերակուրների ստացումը երեխաներին թույլ է տալիս քննությունների ժամանակ ավելի բարձր գնահատականներ ստանալ եւ բարելավել կենտրոնանալու ունակությունը, ինչը հանգեցնում է ավելի հաջողակ եւ արդյունավետ մասնագիտական կյանքի»,- նշել են վերլուծաբանները:

Նրանց խոսքով՝ դպրոցում սնունդ ստացող երեխաները հակված են ավելի առողջ լինելուն եւ երկար ապրելուն:

«ՄաստերՔարդ» ընկերության՝ Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում ղեկավար Նինա Վիլեմսն էլ նշել է, որ ծրագիրն արժեքավոր ներդրում է երկրի զարգացման գործում:

Վերլուծության հեղինակներն առաջարկել են փոփոխել դպրոցական սնունդ ծրագրի հասցեականությունը՝ ընդգրկելով ավելի շատ երեխաների:

Փորձագետները նաեւ հույս են հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա աջակցել տեղական արտադրության զարգացմանը, որն էլ, իր հերթին, կխթանի ՀՆԱ-ի աճը:

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով տարրական դասարանների աշակերտներն օրական 200 մլ կաթ, կակաո, հյութ կամ յոգուրտ են ստանում, ինչպես նաեւ 50 գրամ թխվածքաբլիթ, բուլկեղեն:

Դիտում՝ 11836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai