ՀՀ-ում օտարերկրացի աշխատողի համար կպահանջվի թույլտվություն

25.07.2016 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունման համար գործատուներից հատուկ թույլտվություն կպահանջվի:

ՀՀ կառավարության՝ 2016թ. հունիսի 4-ից ուժի մեջ մտած որոշմամբ սահմանվել է ընթացակարգը, որով գործատուները կարող են դիմել եւ ստանալ համապատասխան թույլտվությունը:  

Ինչպես տեղեկացնում են «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոնից, այն գործատուները, որոնք օտարերկրացի աշխատողներ են ընդունել մինչեւ հունիսի 4-ը, ապա 60 օրվա ընթացքում (հունիսի 4-ից հաշվված) պետք է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալություն հաշվառման ներկայացնեն աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները:

Մնացած դեպքերի համար սահմանված է ներքոնշյալ կարգը.

Գործատուն նախ պետք է դիմի Զբաղվածության պետական գործակալություն՝ համալրելու առկա թափուր աշխատատեղը այնտեղ գրանցված աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիների միջոցով:

Վերջիններիս բացակայության կամ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում միայն գործատուն իրավունք ունի դիմել գործակալությանը՝ կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:

Գործակալության պետի կողմից թույլտվություն ստանալուց հետո գործատուն տեղեկացնում է այդ մասին տվյալ օտարերկրացուն՝ ՀՀ ժամանելու եւ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ ոստիկանություն ներկայացնելու համար:

Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում գործատուն օտարերկրացի քաղաքացու հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ պարտավորվելով թույլտվությամբ սահմանված ժամկետում ապահովել նրան համապատասխան աշխատանքով:

Դիտում՝ 22211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai