Կիրառության մեջ են դրվել «2017» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը

21.07.2016 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում արտադրվող եւ ՀՀ ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2017» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին որոշման նախագիծը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ նախագծի համաձայն՝ կիրառության մեջ են դրվում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2017» թվագրմամբ «Ծխախոտ» եւ «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:

Նախագծով միաժամանակ սահմանվում է, որ «2013», «2014», «2015» եւ «2016»,  թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք եւ ալկոհոլային խմիչք արտադրողներին ու ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2013», «2014», «2015» եւ «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:


Դիտում՝ 3331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai