Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է 13,5%-ով

20.07.2016 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը, 2016թ. առաջին կիսամսյակի արդյունքներով, կազմել է ավելի քան 61 մլրդ դրամ՝ գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 13,5%-ով։

Բանկում նշել են, որ արձանագրվել է նաեւ ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի աճ 25,5%-ի չափով՝ մինչեւ 47 մլրդ դրամ:

«Ավանդային պորտֆելի ավելացումը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ եւ շահավետ պայմանների»,- նշել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին:

Դիտում՝ 5054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai