Թուրքիայում հեղաշրջման լուրը կտրուկ արժեզրկել է լիրան

18.07.2016 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մասին լուրի ֆոնին թուրքական լիրան հուլիսի 15-ին արժեզրկվել է շուրջ 4,6%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 3,0157 լիրայի:

Սա թուրքական արժույթի ամենացածր ցուցանիշն է վերջին 8 տարիների համար:

Ինչպես նշում է Vestifinance.ru կայքը, հեղաշրջման լուրն իրական խուճապ է առաջացրել արժույթի շուկայում, որի հետեւանով սկսել է լիրայի ակտիվ վաճառքը:

Գործակալությունը գրում է, որ, հաշվի առնելով դոլարի նկատմամբ լիրայի անցյալ տարվա 20%-անոց արժեզրկումը, այսօր այն արդեն 40%-ով զիջում է 2012թ. իր ցուցանիշը:

«Ստեղծված խուճապից անմասն չմնացին նաեւ սովորական բնակիչները: Զինված հեղաշրջման լուրը լսելուն պես մարդիկ շտապեցին բանկեր՝ իրենց գումարները դուրս բերելու համար՝ վտանգելով երկրի ֆինանսական համակարգը»,- գրում է կայքը:

Վերջինիս բնորոշմամբ՝ թուրքական ԿԲ-ն պատրաստվում է «հանգցնել շուկայի հրդեհը փողերի հեղեղով»:

«Չնայած որ հեղաշրջման փորձը շատ արագ կանխվեց, շաբաթ-կիրակի օրերին Թուրքիայի Կենտրոնական բանկն անցկացրեց հատուկ նիստ՝ քննարկելու այն քայլերը, որոնք պետք է իրանանացվեն իրավիճակը կայունացնելու համար, եւ ԿԲ-ն որոշեց բանկերին տալ անսահմանափակ լիկվիդայնություն»,- հաղորդում է գործակալությունը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից թուրքական լիրան աստիճանաբար վերականգնում է դիրքերը՝  հասնելով 2,9375 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց:

Դիտում՝ 11918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai