Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է Ազգային բրենդի ներկայացված տարբերակը

15.07.2016 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ Հայաստանի ազգային բրենդը չի կարող ընդունվել՝ առանց հաշվի առնելու հանրության եւ մասնագետների կարծիքը:

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան GK Brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանի կողմից օրերս ներկայացված՝ Հայաստանի լոգոն եւ կարգախոսը:

Նախարարի խոսքով՝ ներկայում ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու ներկայացված բրենդի ընդունման նպատակահարմարությունը:

Ինչ վերաբերում է ազգային կարգախոսին (The Story is Just Beginning), որն արդեն ներկայացվել է նախնական քննարկման, ապա Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մարդկանց մոտ դրա շուրջ ձեւավորվել է «թյուր կարծիք»:

«Կարգախոսը ՀՀ պատմության հետ կապ չունի: Այն ուղղված է այն անձանց, որոնք դեռեւս չեն եղել Հայաստանում եւ հնարավորություն ունեն կերտել իրենց պատմությունն այստեղ»,- նշել է նախարարը:


Դիտում՝ 5360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai