ԱԱԾ. ՀԱԷԿ ղեկավարությունը հափշտակել է 783,6 մլն դրամ

14.07.2016 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ղեկավար անձինք, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 586 000 դրամի (մոտ $1,6 մլն) չափով վնաս:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական վարչությունում ավարտվել է ՀԱԷԿ-ի գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մասնավորապես, հանցագործության մեջ մեղադրվում են ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը:

ԱԱԾ-ում նշել են, որ հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դիտում՝ 9571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai