CNN-ը Վայոց Ձորը ներառել է գինեգործության լավագույն վայրերի ցանկում

13.07.2016 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

CNN-ը Հայաստանի Վայոց Ձորի մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինու «արահետների» ցանկում, որոնցով «արժե շեղվել»:

«Ըստ Աստվածաշնչի՝ Հայաստանը գինեգործության առաջին վայրն է աշխարհում: Մեծ ջրհեղեղից հետո Նոյն առաջին խաղողը տնկեց հենց Արարատի լանջին»,- գրում է CNN-ը:

Գործակալության բնորոշմամբ՝ խաղողի տեղական Արենի տեսակը հազարամյակների ընթացքում գրեթե չի փոխվել՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին իր հաստ «մաշկի» շնորհիվ, որը պաշտպանում է նրան սաստիկ ցրտից:

Զբոսաշրջային այցերի համար մայրաքաղաք Երեւանին ամենամոտ գինու արտադրավայրը, ըստ CNN-ի, Վայոց Ձորում է, որտեղ «կլիման ապահովում է տարեկան 300 օր արեւ»:

«Իտալացիներն ասում են՝ «ընթրիքն առանց գինու նույնն է, ինչ օրը՝ առանց արեւի շողի»: Գինու տուրերի ընտրությունը երբեք այսքան բազմազան չի եղել. ավանդական Բորդոյից մինչեւ գեղատեսիլ Քեյփթաուն, պատմական Հայաստանից մինչեւ անսպասելի Բրազիլիա»,- գրում է գործակալությունը:

CNN-ի վարկանիշով՝ գինու լավագույն արտադրավայրերի ցանկում ներառվել են քաղաքներ Ավստրալիայից, Կալիֆոռնիայից, Պորտուգալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից եւ Գերմանիայից:

Դիտում՝ 25273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai