Մեկնարկել է «Ամառը «Ֆինքա»-ի հետ» արշավը

11.07.2016 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 1-ից մեկնարկել է «Ամառը «Ֆինքա»-ի հետ» արշավը, որի շրջանակում «Ֆինքա» ՈՒՎԿ-ի ընթացիկ եւ նոր հաճախորդները հուլիս եւ օգոստոս ամիսներին կարող են ստանալ դրամային վարկեր 5%-ային կետով իջեցված տարեկան տոկոսադրույքով:

Ինչպես հայտնել են վարկային կազմակերպությունում, ընկերության բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները հուլիսի 1-ին «Ֆինքա»-ի լոգոյով շապիկներով մասնակցել են արշավին` ապահովելով ՀՀ մարզերում տեղեկատվության տարածումը կպչուն պաստառների եւ թռուցիկների միջոցով:

«Ֆինքա»-ում նաեւ տեղեկացրել են, որ տարեկան տոկոսադրույքից զատ` վարկերի տրամադրման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ:

«Գյուղատնտեսությամբ կամ բիզնեսով զբաղվող անհատները մինչեւ սեպտեմբերի 1-ը հնարավորություն ունեն ստանալու իջեցված տոկոսադրույքով վարկեր` այցելով «Ֆինքա»-ի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով 85 75 ուղիղ կապի հեռախոսահամարին»,- նշել են ընկերությունում:

Դիտում՝ 17465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai