Առէկսիմբանկը գործարկել է «Ճամպրուկային տրամադրություն» ակցիան

27.06.2016 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը զբոսաշրջային սեզոնին ընդառաջ գործարկել է «Ճամպրուկային տրամադրություն» ակցիան, որի շրջանակում առաջարկում է զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար:

Ինչպես նշել են բանկում, հունիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ճանապարհորդական ապահովագրություն ձեռք բերող հաճախորդներին առաջարկում է պրեմիում կարգի MasterCard Gold կամ Visa Gold չիպային վճարային քարտեր` տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով եւ հաճախորդի կողմից նշված արժույթով (AMD, RUB, USD, EUR):

Բանկում հիշեցրել են, որ հանրապետության տարբեր առեւտրային կետերում քարտով գնումներ կատարելիս MasterCard Maestro,MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

Դիտում՝ 12934
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai