Թողարկվել է Պապի՝ Հայաստան այցին նվիրված հուշամեդալ

24.06.2016 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան եռօրյա այցին նվիրված հուշամեդալ:

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր վիրապի վանքը՝ Արարատ լեռան ֆոնին, եւ Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում, ինչպես նաեւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Հռոմի Կաթողիկե եկեղեցու զինանշանները:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է եւ ունի պատմամշակութային արժեք:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապի հայաստանյան այցի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Դիտում՝ 25498
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai