Հայէկոնոմբանկը 2015թ. ամփոփել է հիմնական ցուցանիշների աճով

24.06.2016 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն ամփոփել է 2015թ. իր գործունեության արդյունքները՝ աճ ապահովելով հիմնական ցուցանիշների մասով:
 
Ինչպես նշել են բանկում, Հայէկոնոմբանկի ընդհանուր ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 17,9%-ով, հաճախորդներին տրված վարկերը՝ 13,7%-ով, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 7,7%-ով, իսկ ընդհանուր կապիտալը` 35,5%-ով:   

«Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության եւ բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի աճը, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվն անցել է 133,6 հազ-ը»,- նշել են բանկում՝ հավելելով, որ տարին «նշանավորվել է կարեւոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության խորացմամբ ու ընդլայնմամբ»:

Մասնավորապես, ամրապնդվել է համագործակցությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Գերմանահայկական հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի եւ «ԲլուՕրչարդ գլոբալ միկրոֆինանսավորման հիմնադրամ»-ի հետ:

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը նշել է, որ բանկի նկատմամբ առկա է վստահության աճ, ինչի մասին է վկայում բանկի բաժնետոմսերի նախորդ հաջող տեղաբաշխումը, որի արդյունքում բաժնետերերի քանակն ավելացել է մոտ 1600-ով՝ գերազանցելով 3000-ը:

«Բաժնետերերի քանակի ավելացման պատճառներից է նաեւ շահաբաժինների վճարման բանկի քաղաքականությունը: Բաժնետերերի ժողովը որոշել է 14% շահաբաժիններ վճարել, ինչը վկայում է այն մասին, որ Հայէկոնոմբանկում կատարված ներդրումը կայուն եկամտի երաշխիք է»,- նշել է Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արդեն սկսվել է 13-րդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխումը եւ կավարտվի սեպտեմբերի վերջին, ինչը ԲՏԱ Բանկի միացման հետ մեկտեղ թույլ կտա բանկին կատարել 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԿԲ նորմատիվային կապիտալի 30 մլրդ դրամի պահանջը:

Դիտում՝ 7503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai