ՀՀ-ում կստեղծվի ֆինանսական եւ բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրան

22.06.2016 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի, «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի  եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (ՀՖՀՀ) միջեւ հունիսի 20-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հուշագրով «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը ֆինանսավորում կտրամադրի միաժամանակ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում եւ «Ժան Մուլեն Լիոն 3» համալսարանում ուսանող այն ասպիրանտին, որը հետազոտություններ է իրականացնում բանկային եւ ֆինանսական իրավունքի ոլորտում:

«Այս հուշագրի ստորագրումը եւ ֆինանսական եւ բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրայի ստեղծումը խոշոր ներդրում է ՀՀ ֆինանսական եւ բանկային համակարգի ապագայում: Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆինանսական եւ բանկային ոլորտում զարգացնելու ՀՀ գիտական ներուժը եւ հետագայում Հայաստանում ներդնելու միջազգային լավագույն փորձը: Հուշագրի ստորագրումը ՀՀ ԿԲ-ի, «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործակցության կարեւոր նվաճումն է»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 5943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai