ԵԱԶԲ-ն դարձել է Մոսկվայի բորսայի անդամ

20.06.2016 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դարձել է Մոսկվայի բորսայի (ММВБ) անդամ՝ «արժույթի շուկա եւ թանկարժեք մետաղների շուկա» կատեգորիայում:

Ինչպես հայտնել են բանկում, ԵԱԶԲ-ն արդեն իսկ Ղազախստանի ֆոնդային բորսայի անդամ է «արժույթի շուկա» կատեգորիայում:

«Մուտք գործելով Մոսկվայի բորսայի արժութային հատված՝ ԵԱԶԲ-ն հնարավորություն է ստանում օգտվելու կարճաժամկետ իրացվելիության կառավարման ավելի լայն գործիքակազմից, ինչպես նաեւ իրականացնել գործարքներ ռուսական ռուբլիով, յենով, յուանով, հոնկոնգյան դոլարով, գրիվնայով, բելառուսական ռուբլիով եւ թանկարժեք մետաղներով»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱԶԲ-ն 2006թ. հիմնադրել են Ռուսաստանը եւ Ղազախստանը՝ աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների շուկայական տնտեսություններին, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի  ընդլայնմանը: ԵԱԶԲ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Դիտում՝ 10810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai