Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է «Պանամայի գործը»

16.06.2016 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ շարունակում է հպարտանալ КАМАЗ-ի ու АвтоВАЗ-ի գործարքներով:

Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այսպես կոչված «Պանամայի գործը»:

Նա հիշեցրել է, որ 90-ականներին երկու ընկերությունները սնանկացման եզրին էին, եւ պատմել է КАМАЗ-ի կառավարման համար կոնսորցիումի ստեղծման պատմությունը:

«Մենք ամեն ինչ արել ենք բացարձակ թափանցիկ կերպով, իսկ աղմուկը բարձրացել է որոշ փաստաթղթերի մեկնաբանության արդյունքում, որոնք, ի դեպ, անօրինական ճանապարհով են ձեռք բերվել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների օգտագործումը՝ գործարարն ասել է, որ դա արվել է զուտ արդյունավետության բարձրացման եւ որոշ բիզնես գործընթացների ճկունությունը ապահովելու նպատակով:

Խոսելով АвтоВАЗ-ի գործարքի մասին՝ գործարարն ասել է, որ այն կարելի է եզակի համարել: «Պետությունը շահել է, ֆինանսական ներդրողները շահել են, գործարանը ձեռք է բերել ռազմավարական գործընկեր»,- ասել է Վարդանյանը:

Դիտում՝ 25822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai