Չեխիայի նախագահն այցելել է Երեւանի կոնյակի գործարան

09.06.2016 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած պետական այցի շրջանակում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

ԵԿԳ տարածած հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն այցելել է գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:

«Միլոշ Զեմանը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001թ.՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԿԳ հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի անվանական տակառով:

Չեխիայի նախագահին որպես նվեր հանձնվել է գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` ԱՐԱՐԱՏ-ի բացառիկ հավաքածուից: Չեխիայի նախագահն իր ստորագրությունն է թողել նաեւ գործարանի հուշագրքում:

Դիտում՝ 22364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai