Ծառայողական մեքենաների օպտիմալացումը շարունակվում է

09.06.2016 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 24 ծառայողական մեքենա է հետ վերցրել ՀՀ Ազգային ժողովից եւ ամրացրել Պետական գույքի կառավարման գործակալությանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ 26 ծառայողական մեքենա է հետ վերցվել ՀՀ առողջապահության նախարարությունից եւ 15-ը՝ կառավարության աշխատակազմից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացքը պետք է ավարտին հասցնել առաջիկա 10 օրերի ընթացքում՝ ներկայացնելով կրճատման ենթակա ավտոմեքենաների ցանկը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նիստում հայտարարել էր շուրջ 800 պետական ծառայողական մեքենաների կրճատման որոշման մասին:

Դիտում՝ 3315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai